Vimmbox
Sunny boy

Sunny boy

555 views

Published on May 24, 2019
Սիրելի իմ քաղցրիկ տղա,
Այսօր սիրտս լի է սիրով ու գոհունակությամբ, միտքս պայծառացած է եւ սերս էլ ավելի հզոր: Այսօր ավելի քան հաճախ եմ ժպտում այն փոքրիկ բաների վրա, որոնք երջանկացնում են ինձ:
Այսօր դու դարձար երեք տարեկան, եւ ես այնքան շնորհակալ եմ, որ դու կաս: Այսօր, երբ սանրում էի քո գանգուր մազերը հուզվեցի մի պահ ու չկարողացա զսպել արցունքներս, իսկ դու այնքան պինդ գրկեցիր ու առաջին անգամ մաքրեցիր դրանք քո քնքուշ թաթիկներով, ու տխրեցիր ինձանից առավել: Քո շնորհիվ ես կարողացա կոտրել մայր կոչվելու բոլոր բարդույթները: Դու ինձ համար մի լույս ես, իսկ ես չգիտեի թե որքան շատ ունեմ ես քո կարիքը: Դու քո մեջ պարուրում ես իմ սիրո բոլոր վեհ տարրերը: Դու առանց գիտակցելու մղում ես ինձ դեպի լավը, ավելի մարդկայինը, ավելի կատարյալը: Դու ինձ քո կյանքով նոր շունչ հաղորդեցիր, դու ինձ սովորեցրեցիր ինքնադրսեւորման կարեւորությունը, հաճախ ինձ հիշեցնելով թե ինչպես պետք է ինքս ինձ ընկալեմ: Ճիշտ է, ես եմ քո առաջին ուսուցիչը, բայց դու ինձ ավելին ես սովորեցնում: Ես երբեք չէի պատկերացնի, որ քեզ պես հրաշք կունենամ, ով ինձ կսովորեցնի մայրության ուժը: Դու ինձ սովորեցրեցիր ամենակարեւրը'վստահել ինձ: Դու դարձար իմ հարստությունը, իմ տունը, որտեղ մենք պաշտպանված ենք ու անհոգ, որտեղ միայն ժպիտն է թագավորում: Այդ տանն ապահով է, մենք միշտ կարող ենք վերադառնալ այնտեղ:
Շնորհակալ եմ ամեն վայրկյանի համար, շնորհակալ եմ այդքան մեծ սիրո արժանացնելու համար, շնորհակալ եմ այն անակնկալ համբույրների համար, որ անխնա պարգեւում ես, շնորհակալ եմ ինձ այսքան մեծ բերկրանք պարգեւվելու համար

Comments

You have to be logged in to write a comment...
Create account
Log In
Not yet commented...
Vimmbox is the venue where artists gather and monetize their work. Learn more
Join