Vimmbox

Նամակ տղայիս

Jun 15, 2019

932 views


Միակ ու անկրկնելիիս
Որդիս,
Երբ դու եկար այս աշխարհ, դու մի սեր հաղորդեցիր իմ սրտին, մի սեր, որ նախկինում երբեք չէի ունեցել: Երբ դու ասացիր քո առաջին բառը, երբ արեցիր քո առաջին քայլը, ես քո ամենամեծ երկրպագուն ու հովանավորը դարձա: Ու այժմ քո ամեն մի փոքրիկ ձեռքբերումը ես ընդունում եմ ուրախությամբ ու տոնելով: Դու ինձ սովորեցնում ես սիրելու արվեստը, իրական սիրո, առանց պայմանների սիրո արվեստը:
Օր օրի մեծանում ես ու ինչ ապշելու երեխա ես դառնում: Դու ունես քո սեփական անհատականությունը, քո մտքերն ու կարծիքը և քո սեփական հումորի զգացումը: Դու արդեն ունես քո հետաքրքրությունները, ինչ որ մի բան անելու քո յուրահատուկ մոտեցումը, ես ողջունում եմ քո անհատականությունը և հպարտանում եմ քո յուրահատկությամբ:
Տղաս, մեծանալով դու կսկսես ապրել քո անձնական կյանքով, կունենաս քո երջանկություններն ու հիասթափությունները, կսիրահարվես կամ էլ ինչ-որ մեկը կկոտրի քո սիրտը: Կյանքը միշտ վերելքներ ու վայրէջքներ է և ոչ միշտ է արդար, բայց ես գիտեմ քո ուժն ու իմաստնությունը կկանգնեցնեն քեզ ճիշտ ճանապարհի վրա:
Դու միշտ պետք է հիշես, թե ինչ արժեքավոր ու անհավատալի ուժի ես տիրապետում, դա անխնա սեր տալն է: Այսքան փոքր ու այսքան մեծ ուժ սիրելու: Որպես քո մայր իմ պարտքն է ավելի զարգացնել ու կարևորել այս գեղեցիկ կարողությունը: Ուստի մի քանի փոքրիկ խորհուրդներ իմ անմեղ զավակին:
Ազնիվ եղիր ինքդ քո հանդեպ ու միշտ հիշի՜ր, քո նմանը չկա, դու պետք է փայլես քո յուրահատկությամբ, երբեք չփոխվես մեկ ուրիշին գոհացնելու համար, դու գերազանց ես այնպիսին, ինչպիսին կաս:
Հետևիր քո երազներին, բացահայտիր այն, ինչը քեզ երջանկություն կբերի: Ինքդ հարթիր քո ճանապարը, ու թող այդ ճանապարհը նման չլինի ո՝չ իմ, ոչ էլ հորդ անցած ճանապարհին: Դու լիարժեք ես ինձ համար, իսկ ինքդ քեզ համար կարող ես լիարժեք դառնալ, հետևելով քո ցանկություններին, քո երազանքներին, վեր հանելով կյանքի բուն իմաստը, կամ այն ինչ կյանքն է առաջարկում քեզ:
Կյանքին շատ լրջորեն մի վերաբերվիր, զվարճացիր, ծիծաղիր ինքդ քեզ վրա, երբ սխալներ ես անում, մի անհանգստացիր, երբ չես կարողանում կառավարել ինչ-որ մի բան: Դու մի կյանք ունես, վայելիր այն լիարժեք:
Քո ԵՍ-ն ընդունիր, որպես քո լավագույն ընկեր, հավատա նրան, բարի ու հարգալից եղիր քո ԵՍ-ի հանդեպ և սիրիր քեզ այնպիսին, ինչպիսին կաս:
Եթե ազնիվ է քայլդ, մի վախեցիր ռիսկի դիմել, դու մեծ բաներ ձեռք կբերես այդպես: Կյանքը չարժե միապաղաղ ապրել, հետո ափսոսում ես: Երբեմն պետք է դուրս գալ պաշտպանված պատյանից ու ավելի հեռուն նայել, որովհետև որքան շատ ես ռիսկի դիմում, այնքան ավելի դյուրին է դառնում ամեն բան:
Գտիր քո հոգու ընկերոջը: Մի օր կհանդիպես մեկին, ում համար գլուխդ կկորցնես ու կուզես ողջ կյանքդ նրա հետ ապրել: Այդ ժամանակ, մի քիչ խենթ եղիր, մի մտահոգվիր նրա գույնից, ռասսայից, կրոնից ու մշակույթից, այսօր դրանք ինձ համար միևնույն են: Եթե դու սիրված ես, հարգված ու խնամված, ես երջանիկ եմ քո ընտրությամբ:
Հիմա ամենակարևորը՝
Հիշիր, որ ես քեզ անսահման եմ սիրում, ու միշտ քո կողքին կլինեմ: Կարևոր չէ ինչպես, ես քո մեջքի հետևում կլինեմ: Որդիս, իմ միակ սեր, ես հիանում եմ քեզնով, ու չկա մի բան, որ կուզեի փոխել քո մեջ:

Սիրով
Քո մայր
Report With the click of this button you will proceed to the media-reporting form.
Armenian joke
By
naire_nane

.regional joke
1 week ago
3724 views
How to attract your husband agaain
By
naire_nane

Speak about your feelings more than about your demands
1 week ago
3328 views
Cherr
By
naire_nane

Singer and actress
3 months ago
2475 views
Ethnomusicology Gohar Gasparyan
By
naire_nane

Gohar Gasparyan
5 months ago
2260 views
Ronaldo
By
naire_nane

Ronaldo Di Lima
5 months ago
2133 views
One year on, how do Armenians see their “revolution”?
By
naire_nane


“He was an activist, now he’s a guy in a suit and a tie.”
5 months ago
1789 views
The Pope’s Surprise
By
naire_nane

Favorite pope
5 months ago
1782 views
Kim Qardashan's visit to Armenia
By
naire_nane

She visited to remind Turkey about Armenian Genocide
1 week ago
1743 views
Khloe Kardashyan
By
naire_nane

armenian beauty
4 months ago
1747 views
Harissa
By
naire_nane

An Easter porridge
5 months ago
1729 views
Armenian Eech
By
naire_nane

A tangy and spicy dish
5 months ago
1592 views
Shushi
By
naire_nane

The Liberation of Shushi
5 months ago
1519 views
Varda
By
naire_nane

Armenian beautiful lady
4 months ago
1503 views
Living in Armenia
By
naire_nane

education
4 months ago
1379 views

Comments

You have to be logged in to write a comment...
Create account
Login
Not yet commented...