Vimmbox

Իմ ստվերը

Nov 06, 2019

1'800 views


իմ մեջ ապրող իմ երկու եսը
Չգիտեմ ուր էր թափառում իմ սիրտն ու հոգին, բայց այն տանը չէր: Հաճախ պատասխանատվությունից խուսափելու համար անում էի ամենատարբեր բաներ, բայց ներկայացնում էի, որ դա անում եմ պատասխանատվության մեծ զգացումից ելնելով: Ես դեռ այնքան չէի հասունացել, որ կարողանայի գոնե ինքս ինձ խոստովանել, որ դա փախուստ էր, փախուստ էր ամենատարրական բաներից, փախուստ այն ամենից ինչ նույնն էր, ավանդական, պարտադրող ու ճնշող: Այս պահին էլ, երբ գրում եմ այս տողերը, հոգուս խորքում նեղանում եմ ինձանից, որ իմ նման պատասխանատու մարդուն հանդգնում եմ անպատասխանատու կոչել:
Իմ մեջ երկու Արամ է ապրում, մեկը ըմբոստ է, ուժեղ, կռվող, պայքարող, մյուսին դեռ դժվարանում եմ նկարագրել: Նա մի տեսակ անհասկանալի պահվածք ունի, չի կարողանում իրականության աչքերին նայել, խուսափում է դժվարություններից, այ հենց նա էլ փախչում է պատասխանատվությունից: Այս Արամին, որ մի քիչ ավելի շատ է իմ մեջ քան առաջին խրոխտը, սկսել եմ հավանել, սրա հետ հեշտ եմ լեզու գտնում, էն առաջինի բարոյական քարոզները ինձ արդեն հոգնացնում են:
Երբ է տղամարդը սկսում հասկանալ, որ իրեն ավելին է պետք քան ունի, հենց այն ժամանակ, երբ իր մեջ թաքնված երկու եսերը սկսում են ըմբոստ պայքարի դուրս գալ, և ով է հաղթում, բնականաբար այն ում հետ հեշտ է, ով ոչինչ չի պարտավորեցնում:
Ես իմ կռիվը շարունակեցի, ինձ կռիվ էր պետք, պատերազմ, պայքար, կրակ, մահ, արյուն: Դա ինձ չէր վախեցնում, հակառակը, ես միայն այդ իրավիճակներում էի ինձ լիարժեք զգում, ես պատերազմում ու կռվում էի հասկանում որն է պատասխանատվությունը: Իմ կռիվը երեևի թե հավերժ պիտի լիներ…Իմ կռիվը այլ էր… Իմ կռիվն ինձ ասում էր. ՙՙՙԳոռա, այնպես գոռա, որ սիրտդ պայթի, որ հոգիդ հանգստանա, այնպես գոռա, որ քո ձայնից դու անգամ խլանաս, բայց գոռա…,

Նաիրե Պողոսյան-Մելքոնյան
մի փոքրիկ հատված իմ գրքից
Report With the click of this button you will proceed to the media-reporting form.
comment
Armenian Eech
By
naire_nane

A tangy and spicy dish
8 months ago
1688 views
Henrikh Mkhtaryan
By
naire_nane

Nikol Pashinyan called to Henrikh Mhitaryan
7 months ago
949 views
lahmachun
By
naire_nane

loaf and lumb
6 months ago
1156 views
We are orphans everyone
By
naire_nane

poetry of Vahan Teryan
1 month ago
1059 views
Cool place to have fun in Yerevan, Armenia
By
naire_nane

Cool place in summer
1 month ago
3700 views
Armenian journalists
By
naire_nane

5 elegances
1 month ago
804 views
Looking for a job
By
naire_nane

funny story
9 months ago
165 views
Ethnomusicology
By
naire_nane

Komitas
9 months ago
170 views
onlinevteaching
By
naire_nane

inovative way of teaching
8 months ago
157 views

Comments

top
You have to be logged in to write a comment...
Create account
Login
Not yet commented...